Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Գիտությանը անլուրջ ենք վերաբերվում

Գիտությանը անլուրջ ենք վերաբերվում
06.07.2025 | 17:26

Ներկայում չհաջողումների մեջ մեր ամենամեծ խնդիրն այն է, որ փոփոխություններ ուզողների բացարձակ մեծամասնությունը՝ 99% և ավելի, չի ուզում սովորել: Գիտությանը անլուրջ են վերաբերվում՝ քամահրանքով և անտարբերությամբ:

Այնինչ, ցանկացած դրական փոփոխություն տեղի է ունենում միայն գիտությանը դիմելու և դրանով զորացած բարդ ճանապարհ անցնելու միջոցով:

Հեշտ ու կարճ ճանապարհներ չկան:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2986

Մեկնաբանություններ